Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ասում են

Ասում են
14.05.2022 | 09:49

Հայաստանում բնականոն կյանքը խաթարված է, իշխանությունները մեռած-չթաղած են։ Ցուցարարների, երկրի փրկությսն համար իրական պայքարողների շրջանում հարգանք ու վստահություն վայելող դեմքերը պետք է հանդիպեն ուժային կառույցների, դատաիրավական ոլորտի ղեկավարների հետ և նրանց հասկացնեն, որ երկրում իշխանություն չկա, ու պետք է միջոցներ ձեռնարկել նիկոլին ձեռքերը ոլորած հանելու իր նստավայրից:


Հետո պետք է ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը կկազմակերպի կաթվածահար եղած հասարակական-քաղաքական կյանքն ու կանցկացնի նոր ընտրություններ։


Վարդգես Օվյան

Դիտվել է՝ 35449

Մեկնաբանություններ